Դերասանուհի Էլեն Ասատրյանը, ով բավականին ակտիվ է ինստագրամյան իր էջում, հետորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնց կից գրել է 15 փաստ իր մասին։ StarNews-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը.
«Ես հաճախ եմ տխրում այն պատճառով, որ ծնողներիս միակ երեխան եմ։
Ինձ վանում են այն մարդիկ, ովքեր անծանոթ են, բայց ինձ հետ խոսում են Դու-ով։
Ես կարծում եմ, իսկ ավելի ճիշտ վստահ եմ, որ կեղծ էջերից վատ մեկնաբանություններ գրող մարդիկ չեն կարող լինել գեղեցիկ։
Լաց լինելու համար ինձ մեծ պատճառներ պետք չեն։
Աշխարհում ամենաշատը սիրում եմ տատիկիս։
Շատ եմ հարգում աշխատասեր և ֆինանսապես անկախ կանանց։
Ցավադիմացկուն չեմ, չնչին ցավի նշույլ ու դեղը միանգամից իմ ձեռքում է, իսկ դեղատուփը պարտադիր պայուսակումս»,- գրել էր դերասանուհին։