Երգչուհի Սիլվա Հակոբյանի սոցիալական էջերում հաճախակի կարելի է դուստրերի մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր տեսնել։ Այսօր էլ Սիլվան ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է ավագ դստեր՝ Միլայի լուսանկարը, որին կից գրել է.
«Երբեք չէի մտածի, որ օրերից մի օր կունենամ կապույտ աչուկներով աղջիկ։ Ու քանի որ այսօր կապուտաչյաների միջազգային տոնն է, ուզում եմ շնորհավորել քեզ իմ գանձուկ»։