Դեռ որոշ ժամանակ առաջ դերասանուհի Էլեն Ասատրյանը հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, որ Լեհաստանի դեսպանատունը մերժել է իրեն և ընկերուհուն վիզա տրամադրել, սակայն իրենք կրկին դիմում էին ներկայացրել։
Այսօր դերասանուհին ինստագրամյան իր էջի story բաժնում տեսանյութ է տեղադրել՝ հայտնելով, որ իրենց կրկին մերժել են։ Էլենը բողոքել է նաև դեսպանատան աշխատակիցների վերաբերմունքից՝ ընգծելով, որ վիզա տրամադրվել է այն մարդկանց, ովքեր երկրից փախչելու նպատակ են ունեցել, իսկ զբոսաշրջային նպատակներով մեկնել ցանկացող քաղաքացիների դիմումները մերժվել են։ Հրապարակված հոլովակին կից Էլենը գրել էր.
«Անբարեհամբույր, անարդար, չհիմնավորված վերաբերմունք… Եվրոպական ավելի մեծ պետությունների դեսպանատներն ավելի սիրալիր են, քան Լեհաստանինը, որ եղել եմ ու գիտեմ։ Եվրոպական գյուղ զուտ»։