Հուլիսի 19-ը երգչուհի Լիլիթ Կարապետյանի երջանկահիշատակ եղբոր՝ երգիչ, երաժիշտ Կարեն Կարապետյանի ծնդյան օրն է։
Օրվա առթիվ Լիլիթը հրապարակել էր իր և եղբոր մանկության տարիներին արված լուսանկարներից մեկը, որին կից գրել էր.
«Կարենս, իմ թանկ եղբայր, ծնունդդ շնորհավոր։ Ես գիտեմ, որ դու վերևից ամեն ինչ տեսնում ես, բայց ուզում եմ ասել՝ Կարենը քեզ շատ նման է և արտաքինով և բնավորությամբ։ Վերջին ամիսներին էլ գնում է դաշնամուրի դասերի ու ասեմ, որ արդեն ապշեցնում է իր տաղանդով։ Ճիշտ են ասում, որ առաջնեկը քեռուն է նման»։
Նշենք, որ երգչուհու եղբայրը մահացել է 2000թ.-ի հունվարի 14-ին։