«Աստծո ձեռքը միշտ լինի քո գլխին». Մենչի շնորհավորանքը՝ դստեր 20-ամյակին

  • Jul 21, 2023

Պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ավագ դուստրը՝ Էլինան, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ ինստագրամյան իր էջում Մենչը հրապարակել էր դստեր լուսանկարներից մեկն ու դրան կից գրել.

«Այսօր իմ աղջիկը դարձավ 20 տարեկան։ Չեմ հավատում, որ սենց արագ անցավ 20 տարի։ Շնորհավոր ծնունդդ իմ աշխատասեր աղջիկ։ Աստծո ձեռքը միշտ լինի քո գլխին։ Սիրում եմ քեզ անսահման»։

Ինստագրամյան էջի story բաժնում էլ պրոդյուսերը Էլինայի հետ համատեղ արխիվային լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր.

«Այ էս նկարից անցելա 20 տարի։ Շնորհավոր ծնունդդ իմ կյանք»։

Մեկնաբանություն

Որոնում