Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete » հաղորդման ամառային եթերաշրջանը նկարահանվել է Հայաստանում։ Հաղորդման հերթական հյուրն այս անգամ դերասանուհի, տիկտոկեր Մագա Հարությունյանն էր։
Զրույցի ընթացքում Մագան խոսել է տարբեր թեմաների՝ այդ թվում նաև իր և դերասան Սուրեն Փահլևանյանի հարաբերությունների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։
Գաղտնիք չէ, որ գրեթե մեկ տարի է, ինչ քննարկվում է Մագայի և Սուրենի հավանական սիրավեպը։ Դերասանը սոցիալական իր էջերում հաճախ է Մագայի հետ հրապարակումներ անում, սակայն այնպես, որ չերևա նրա դեմքը։
Հարցազրույցի ընթացքում Մհերը փորձեց պրովոկացիոն հարց տալ, որի պատասխանը կհստակեցներ նրանց հարաբերությունները։
Մհերը հարցրեց, արդյո՞ք Մագան իրեն թույլ է զգում Սուրեն Փահլևանյանի կողքին։
Մագան նախ շփոթվեց հարցից, ապա պատասխանեց հետևյալ կերպ.
«Երևի պետք էր սկսել այն տեղից, թե ես Սուրենի կողքին լինում եմ թե՞ ոչ։
Սուրենին շատ սիրում եմ, հարգում եմ, իմ ու Սուրենի հարաբերությունների մասին միշտ խոսում են, այն դեպքում երբ մենք, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել ենք մեր միասին լինելու փաստը»։
Հաղորդավարը փորձեց շարունակել թեման, ու ավելին իմանալ այս հարցի շուրջ՝ խոսելով այն մասին, որ նրանք, մեր փոքր քաղաքում չեն էլ թաքցնում իրենց շփումը հանրային վայրերում, և որ Մհերի հետ զրույցից մի օր առաջ հանդիպման միասին էին եկել։
Դերասանուհուն այս հարցը բարկացրեց
«Նախ ասեմ, որ Սուրենն իմ մենեջերն ա, և նորմալ ա, որ միասին ենք եկել»։
Հետո Մագան անկեղծանալով հավելեց.
«Ես կարող եմ նեղանալ քեզնից, որովհետև եթե ես իմանայի, որ մեր միասին գալը դու հիմա կօգտագործես իմ դեմ ես չէի գա, հա՛, մենք միասին ենք եկել քեզ հետ հանդիպման, բայց դա ոչինչ չի նշանակում»։
Փոքրիկ բանավեճից հետո Մագան պարզապես դուրս է գալիս տաղավարից ու միայն Մհերի հետ առանձին զրույցից հետո վերադառնում, բայց արդեն այդ մասին չխոսելու պայմանով։
Այս քննարկումները իհարկե կշարունակվեն քանի, որ Մագան շարունակում է պահել ինտրիգը, այն դեպքում երբ ամեն բան ավելին քան պարզ է։
Հավելենք, որ Մագա Հարությունյանը տևական ժամանակ առաջ խոսել էր նաև Սուրեն Փահլևանյանի ամուսնալուծության մեջ իրեն մեղադրելու լուրերի մասին։ Նա նշել էր, որ երբ հանդիպել է Սուրենին, նա և Յանան արդեն ամուսնալուծված են եղել»։
Նշենք, որ Յանա Դանիելյանը նույնպես խոսել է նախկին ամուսնու՝ նոր հարաբերություններ ունենալու մասին։
«Շատ նորմալ եմ վերաբերվում, էդպես էլ պետք է լիներ, ի վերջո ի սկզբանե որոշումը կայացված էր նրա համար, որ ամեն մեկս ունենա հնարավորություն՝ իր ուզած ձևով ապրելու»,- իր վերջին հարցազրույցի ժամանակ նշել էր Յանա Դանիելյանը։