ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լենա Ղազարյանի ամուսինը՝ Նշանը, այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ Լենան ինստագրամյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել ամուսնու մասնակցությամբ, որոնց կից գրել էր.
«Ծնունդդ շնորհավոր իմ ամենաիդեալական»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ երգչուհու դուստրը դարձել է 1 տարեկան և օրվա առթիվ Լենան ինստագրամյան իր էջում դստեր մասնակցությամբ թեմատիկ ֆոտոշարք էր ներկայացրել, որին կից գրառմամբ շնորհավորել էր դստեր ծննդյան տարեդարձը՝ հայտնելով նաև, որ տեղի է ունենալու դստեր Սուրբ Մկրտությունը.
«Իմ կյանքի մեծագույն իմաստ, ծնունդդ շնորհավոր։ Իմ առաջնեկ, իմ Նելլկա։ Քո ծնունդը փոխեց մեր կյանքը։ Քո ծնունդով ջերմություն ես բերել մեր տուն։ Ամենաերջանիկ մայրն եմ, որ քեզ ունեմ։ Անհոգ մեծանաս, հաջողակ, անասելի սիրված և ամենակարևորը Աստծո հովանու ներքո, քանզի այսօր դու ամենակարևոր օրհնությունն ես ստանում՝ մկրտվելով Հայ Առաքելական Եկեղեցում»,-գրել էր երգչուհին։