Սիլվի Բարկովայի առաջնեկն այսօր դարձավ 4 ամսական։ Այդ մասին դերասանուհին հայտնել է իր սոցիալական էջերում։
Սիլվին որդու հետ ֆոտոշարք է ներկայացրել ու գրել.
«Իմ տղան այսօր դարձավ 4ամսական»։
Հավելենք, որ դերասանուհին տարիներ առաջ իր հետևորդներին անակնկալ կերպով հայտնեց, որ ամուսնանում է հնդիկ տղայի հետ։
Իր վեջին հարցազրույցի ժամանակ Սիլվին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում` Հնդկաստան տեղափոխվելու, դժվարությունների, ամուսնու խանդի,Հայաստանում ծննդաբերելու և այդ թեմայով ամուսնու խոչընդոտի մասին:
Սիլվին նշել է, որ սկզբնական շրջանում ամուսինը դեմ է եղել Հայաստանում որդու ծնվելուն, սակայն ի վերջո իրենք ընտրություն են արել ի հարմարավետություն դերասանուհու, և վերջապես Սիլվին երեխային լույս աշխարհ է բերել իր հայրենիքում:
Դերասանուհին խոսել է հետծննդաբերական դեպրեսիա ասվածի մասին` նշելով, որ ինքը ինչ որ չափով դրա մեջ է, քանի որ, երբ երեխան լաց է լինում, իր հուզական դաշտը խառնվում է իրար:
Սիլվին նշեց, որ որոշել է զբաղվել դիմահարդարի աշխատանքով, որպեսզի Հնդկաստան մեկնելուց հետո գեղեցկացնի հնդկուհիներին:
Մանրամասն՝ տեսանյութում.