Երգչուհի Մաշ Իսրայելյանն ու ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև Մաշի պրոդյուսերը, այսօր նշում են իրենց ամուսնության 2-ամյակը։
Երգչուհին ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակում է արել՝ ցույց տալով, օրվա առթիվ պատրաստված թեմատիկ տորթը։ Հրապարակմանը կից Մաշը գրել էր.
«Երբ նա կողքիդ է, բայց կարոտում ես նրան»։
Նշենք, որ զույգի առաջնեկը՝ Աննան, արդեն 8 ամսական է։