Այսօր՝ հուլիսի 25-ին, դերասան Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան տարեդարձը Օրվա առթիվ Ռաֆայելը լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից գրել է.
«Այսօր դարձա 42. Արտիստը
Ավարտվեց ներկայացումը, լռեցին ծափերը,
Փակվում են թատրոնի հյուրընկալ դռները…
Ես շնորհակալ եմ ժպտացող ամեն մի հոգուն,
Ձեր ծափերն էլ ինձ հետ տանում եմ ես տուն։
Ու փակում եմ ես ամուր, իմ տան դռները,
Որ հանկարծ սենյակից չփախչեն ձեր ծափերը։
Ինձ լքում է օրը, որ սկսվել էր հույսով,
Հոգնած դատարկված մնում ենք երկուսով,
Երկուսով ենք ու չկա շարունակությունը,
Երկուսով ենք՝ ես ու իմ միայնությունը:
Երկուսով ենք ու չկա շարունակությունը,
Ես․․. ու միակ ինձ հավատարիմը՝ միայնությունը»։