Գարիկ Մարտիրոսյանի կինը երգում է, որ հայերը լավն են, բայց տեսահոլովակի պրեմիերայի օրը հանգստի է մեկնում Թուրքիա. Հումորիստը PR քայլեր է անում Հայաստանում հաստատվելու համար

  • Jul 25, 2023

StarNews-ը արդեն հայտնել էր, որ հումորիստ, սցենարիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, այս ընթացքում հանգիստն է վայելում Թուրքիայում։ Ժաննան արդեն հասցրել է լինել Ստամբուլի մի շարք տեսարժան վայրերում, Բոսֆորի ափին և այդ կադրերով կիսվել ինստագրամյան իր բազմահազարանոց էջում։

Իհա՛րկե, շատերը կփորձեն նշել, որ Ժաննան պատմում է նաև տեղի հայերի մասին, բայց վստահորեն կարող ենք նշել, որ դա ընդամենը չստացված PR քայլ է և Թուրքիա մեկնելը արդարացնելու միտում։

Եվ այսպես, ընդամենը օրեր առաջ տեղի է ունեցել Գարիկի նոր՝ «Լավն ենք» երգի տեսահոլովակի պրեմիերան, որտեղ մի շարք հայ հայտնիներ երգում են, որ հայերը լավն են։ Ժաննա Լևինան, ով, ի դեպ, ազգությամբ հրեա է, նույնպես նկարահանվել է ամուսնու նոր տեսահոլովակում, այսինքն՝ իրեն դասել է հայերի շարքին։ Բայց արդեն տեսահոլովակի պրեմիերայի օրը Գարիկի կինը իր հանգիստն էր վայելում Թուրքիայում։

Կարծում ենք բավականին բացահայտ է, որ ՌԴ-ում աշխատանքային գործունեությունը դադարեցնելուց հետո Գարիկ Մարտիրոսյանը ամեն գնով փորձում է հաստատվել հայկական շոուբիզնեսում։ Դրա վառ ապացույցը նրա թողարկած վերջին կատարումներն են, որոնք ակնհայտ կրկնությունն են Top 10 of ռաբիզ նախագծի և «Հայկական դրախտ» կատարման։ Սակայն ակնհայտ է նաև այն, որ Գարիկին չի հաջողվում կրկնել այդ նախագծերի հաջողությունը՝ անկախ նրանից, թե էլ որ հայ հայտնիների հետ կփորձի համագործակցել հումորիստը։

Իսկ պատճառը, կարծում ենք, բավականին պարզ է։ Նախագիծը, որն արվում է բացառապես PR նպատակներով չի կարող հաջողություն ունենալ, հայ հանդիսատեսը սիրում է անկեղծություն։

Իսկ Գարիկ Մարտիրոսյանի կնոջ Թուրքիա ուղևորությունը էլ առավել փչացրեց, առանց այդ էլ չստացված PR քայլերը։

Մեկնաբանություն

Որոնում