Դերասանուհի Եվա Զոհրաբյանի մայրիկը՝ Ռուզաննան, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ Եվան հրապարակել էր մայրիկի երիտասարդ տարիների լուսանկարներից, որոնց կից գրել էր.
«Ծնունդդ շնորհավոր, մամ։ Դու ամենաբարի, պատասխանատու, նուրբ էակն ես, ում ես տեսել եմ։ Եվ այս ամենի հետ մեկտեղ դու ուժեղ, խիզախ և իմաստուն կին ես։ Դու իմ իդեալն ես։ Երբ ես իմ մեջ քեզ նման գծեր եմ գտնում՝ դա երջանկություն է։ Երբ ես գործում եմ այն մտքով, որ մայրիկն էլ այսպես կվարվեր՝ դա երջանկություն է։ Երբ կողքիդ կա մարդ, ով քեզ համար և՛ ընկեր է, և՛ մայրիկ, և՛ ընկերուհի ու ուսուցիչ՝ դա երջանկություն է։ Երջանկություն է, որ Աստված մի օր որոշել է, որ իմ մայրը դու ես լինելու, մամ։ Անսահման սիրում եմ քեզ, իմ ամենահարազատ մարդ։ Բարության, գեղեցկության, ուժի և կանացիության խորհրդանիշ։ Շնորհակալ եմ քեզ, ամեն ինչի համար։ Երջանկություն է, որ դու լույս աշխարհ ես եկել»,- գրել էր դերասանուհին։