«Հանգիստ թողեք երեխուս». Անահիտ Սիմոնյանի կոշտ պատասխանը հետևորդին

  • Jul 25, 2023

Անահիտ Սիմոնյանը և որդին՝ Արմանը, այս շրջանում իրենց հանգիստն են անցկացնում Հունաստանում, որտեղից էլ Անահիտը պարբերաբար նոր հրապարակումներ է անում։

Անահիտի հետևորդներից մեկը՝ արձագանքելով նրա story բաժնում արված լուսանկարներից մեկին՝ գրել էր.
«Երեխու մազերը ինչ ես արել»։

Անահիտը որոշել էր հանրային կերպով անդրադառնալ նամակին և բավականին կտրուկ գրառում էր արել.

«Առաջին և վերջին անգամ եմ գրում։ Հանգիստ թողեք երեխուս մազերը, ինչ կուզի կանի, ոնց կուզի կանի ու ես իրա կողմից եմ լինելու միշտ։ Եթե ձեզ ձեր դեռահաս տարիքում թույլ չեն տվել ինքնահաստատվել և ինքնաարտահայտվել, դա բացառապես ձեր ծնողների բացթողումնա։ Արմանի մազերի սանրվածքը դա անհատապես իրա ցանկություննա։ Եվ ես քեզ թույլ չեմ տվել իմ հետ դու-ով խոսաս հասկացար՞։ Իսկ հիմա բոլորին եմ դիմում, ով իրենց պարտքնա համարում Արմանի մազերի մասին կարծիք արտահայտի։ Ձեր կարծիքը մեզ հետաքրքիր չի և դուրս հրավիրեք ձեզ մեր էջերից։ Զբաղվեք ձեր և ձեր երեխաների սանրվածքներով և դաստիարակությամբ»,- գրել էր Անահիտը։

Մեկնաբանություն

Որոնում