ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել՝ անդրադառնալով մի շարք թեմաների։
Հետևորդներից մեկը հետաքրքրվել էր, թե ո՞րն է ռեալիթիի իրականացման ամենաբարդ մասը։ Հարցին ի պատասխան՝ Անին հրապարակել էր իր և լրագրող Մհեր Բաղդասարյանի համատեղ լուսանկարը, որին կից գրել էր.
«Երբ ընթացքում ունենում ենք անձնական խնդիրներ, բայց պարտավոր ենք շարունակել և ստիպված ենք լինում ավելի շատ բան ցույց տալ մեր անձնականից քան պետք է։ Այս եթերաշրջանում նույնպես բախվել ենք նման խնդրի»։