Զարուհի Բաբայանը խախտու՞մ է հեղինակային իրավունքը. Մեղադրանքները մեկնաբանում է երգչուհին (լուսանկար)

  • Jul 26, 2023

StarNews-ը նամակ է ստացել երաժիշտ, երգի հեղինակ Լուսիկ Հարությունյանից, ով իր նամակում նշում էր, որ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը խախտել է իր հեղինակային իրավունքները՝ «Մանուկներ» երգի տեսահոլովակում չնշելով, որ երգի հեղինակը հանդիսանում է Լուսիկ Հարությունյանը։ Ըստ երգի հեղինակի՝ ինքը շուրջ 3 տարի առաջարկել է ստորագրել պայմանագիր՝ հեղինակային իրավունքները օրինական կարգով պահպանելու համար, սակայն երգչուհին չի համաձայնել։ Լուսիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը երգը իր առաջարկով և անվճար տրամադրել է Զարուհի Բաբայանին և հեղինակային հոնորարներ երբեք չի ստացել։

Մեկնաբանություն ստանալու համար StarNews-ը կապ հաստատեց երգչուհու հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չկա այնպիսի հարթակ, որտեղ նշված չէ հեղինակի անունը։

«Չկա էդպիսի հարթակ կամ այլ տարածման ճանապարհ,որտեղ նշված չի կամ չի եղել հեղինակի անունը ։ Ես երգել եմ տասնյակ երգեր և նման խնդիր երբեք չի եղել ,քանի որ մշտապես հարգել և գնահատել եմ հեղինակի աշխատանքը»,- նշեց Զարուհին։

Իսկ  դիտարկմանը, որ YouTube-ը Լուսիկ Հարությունյանի՝ հեղինակային իրավունքները խախտելու բողոքի արդյունքում հեռացրել է տեսահոլովակը, երգչուհին պատասխանեց, որ ինքը տեղյակ է ստեղծված իրավիճակի մասին.

«Ես տեղյակ եմ, բայց ցավոք ինքս չեմ կարողանում հասկանալ իր գործողությունները։ Երգը իր ցանկությամբ առաջարկվել է ինձ։ Տեսահոլովակը 2 թե 3 տարի առաջ ենք հրապարակել և ամեն ինչ գրված էր նկարագրման մեջ, ինչպես և արել եմ միշտ բոլոր տեսահոլովակներս հրապարակելուց»,- ընդգծեց Զարուհի Բաբայանը։

 

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում