«Անին ասաց, այո». Մհերի ու Անիի սիրո պատմությունը և ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանը

  • Jul 26, 2023

Մեկ տարուց ավելի է, ինչ քննարկվում է հաղորդավար Մհեր Բաղդասարյանի և դերասանուհի Անի երանյանի հավանական սիրավեպը: Այս ամենի հիմքը, իհա՛րկե, հենց նրանք էին տալիս, և՛ Մհերը, և՛ Անին չէին դադարում համատեղ ֆոտոշարքեր ու ռոմանտիկ հոլովակներ հրապարակել քննարկումների սկզբնական շրջանում: Տևական ժամանակ Անին ու Մհերը չէին մեկնաբնում իրենց հարաբերությունները, ու իրավիճակը հանգեցրեց նրան, որ նրանք համատեղ ռեալիթի շոու սկսեցին, որի նպատակն էր՝  հանրությանը ցուց տալ իրենց հարաբերությունների զարգացումը: Ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանն ավարտվեց Մհերի սիրո խոստովանությամբ, որը անպատասպան մնաց ՝ Անին ժամանակ խնդրեց ու ասաց, որ իրեն պետք է մտածել ու ոչ էմոցիանալ որոշում կայացնել:
Արդեն մի քանի ամիս էր, ինչ նրանց հարաբերությունների ընթացքի մասին ոչինչ հայտնի չէր:
Հաղորդավարն այս ընթացքում երկու անգամ Հայաստան եկավ մի քանի այլ երկիր նույնպես այցելեց ու ինչպես ինքն է ասում այդ ընթացքը իրեն ևս պետք էր մտածելու համար:
Անիի համար այդ ամիսները նույնպես բուռն աշխատանքային էին:
Ու ահա, օրեր առաջ մեկնարկեց «11» ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանը՝ առաջին էպիզոդում Մհերը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում Անին:
Անին էլ անկեղծացավ ու ասաց հետևյալը. «Իրականում, երբ դու Երևանում էիր քեզ շատ էի կարոտում, քո պակասը զգում էի իմ կյանքում: Երկար եմ մտածել ու հասկացա, որ եթե սիրտդ ինչ որ բան ուզում ա պետք չի վախենալ, պետք ա փորձել, ես քեզ վստահում եմ ու ուզում եմ փորձեմ»:
Մհերը, ինչ խոսք, չզսպեց ուրախությունն ու ասաց,որ մնացած ամեն բան կլինի ժամանակի ընթացքում ապա հումորով հավելեց մի հարց.
«Բա երբ ենք ամուսանանու՞մ», որին ի պատասխան Անին ասաց.

«Երբ ես ուզու՞մ»:

Այս ամենը, իհարկե գեղեցիկ է ռեալիթի շոուի շրջանակներում, իսկ թե իրականում ինչպես կզարգանան զույգի հարաբերությունները ժամանակը ցույց կտա։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում