Երգչուհի Տաթև Ասատրյանը ինստագրամյան իր էջի story բաժնում լուսանկար է հրապարակել սիրելիի՝ պրոդյուսեր Նարեկ Ստամբոլցյանի հետ համատեղ և շնորհավորել էր նրա ծննդյան տարեդարձը։
«Բարով ես ծնվել Նարեկս»,- լուսանկարին կից գրել էր երգչուհին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Տաթևն էր տոնում ծննդյան տարեդարձը և Նարեկը իր շնորհավորանքում նշել էր, որ իրենք արդեն 8 տարի է, ինչ միասին են։
Հավելենք նաև, որ Տաթևի և Նարեկի հարաբերությունների մասին բարձրաձայնել էր երգիչ Ռազմիկ Ամյանը իր հարցազրույցի ընթացքում։