«Հաղորդում կար, որակը այն չէր», «Որակից պետք է խոսի որակ ունեցողը». Չհայտարարված աստղային պատերազմ հաղորդավարների մեջ. Բացառիկ

  • Jun 17, 2023

Օրերս Ամալյա Հովհաննիսյանի YouTube-յան ալիքում տեղադրվեց իր և Մհեր Բաղդասարյանի մասնակցությամբ հաղորդում, որտեղ վերջիններս խոսում էին իրենց մասնագիտական գործունեության մասին։ Զրույցի ընթացքում Մհերը նշում է, որ իր Tete a Tete հաղորդումը առաջին YouTube-յան նախագիծն էր հարցազրույցի ֆորմատում, ինչին ի պատասխան, Ամալյան ասում է, որ կար նման ժանր YouTube-ում, ապա հավելում՝ «Այլ հարց է, թե ինչ որակով էր դա արվում», ապա հաղորդավարուհու խոսքից պարզ է դառնում, որ ինքը նկատի ուներ Asekose.am-ի նախագծերին։ Մհերն էլ արձագանքելով Ամալյայի խոսքին, հեգնական ծիծաղով ասում էր. «Ամենայն հարգանքով իրենց աշխատանքի նկատմամբ՝ կարծում եմ, որ կարող ենք էս պահը շրջանցել, ու փաստել, որ Tete a Tete-ը առաջին հայկական YouTube շոուն էր հարցազրույցի ժանրում»։

Հաղորդավարների այս խոսքերին արձագանքել էր Asekose.am կայքը՝ «Արածեք, կովեր, ժամանակը կարճ է» ծավալուն հոդվածով, որը կարող եք ընթերցել հետևյալ հղմամբ՝ http://asekose.am/am/post/araceq–kover–jamanake-karj-e

StarNews.am-ը հորդորում է իր կոլեգաներին մնալ ադեկվատ երկխոսության դաշտում, դադարեցնել այս չհայտարարված պատերազմը, բայց միևնույն ժամանակ պատրաստ է տրամադրել հարթակ իր կոլեգաներին, որպեսզի նրանք կարողանան այս հարցի շուրջ բանավիճել, իսկ այլ պարագայում մենք պատրաստ ենք ներկայացնել երկու կողմերի կարծիքները հավասարաչափ։ Կսպասենք մյուս արձագանքներին։

 

Մեկնաբանություն

Որոնում