Ալեքսանդր Բաբասյանը նոր սիրելիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել Փարիզից

  • Jul 26, 2023

StarNews-ը արդեն հայտնել էր, որ դերասան Աքեքսանդր Բաբասյանը նոր սիրելի ունի, ով բնակվում է Ֆրանսիայում։ Դերասանը սիրելիի հետ հրապարակումներ անելիս մշտապես թաքցնում է վերջինիս դեմքը։

Այս անգամ ևս Ալեքսանդրը նոր սիրելիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ սրտիկի տեսքով էմոջիով փակելով նրա դեմքը։ Լուսանկարն արված է Փարիզում։ Հրապարակմանը կից Ալեքսանդրը գրել էր.

«Ոչ ոք և ոչինչ՝ անգամ ժամանակը, չի կարող փոխել սա»։

Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ Ալեքսանդրը նշել էր, որ չի խոսելու նոր հարաբերությունների մասին, մինչև ընտանիք չկազմի։ Միևնույն ժամանակ Ալեքսանդրն ասել էր, որ ինքը ցանկանում է նոր ընտանիք ստեղծել, կրկին երեխաներ ունենալ և դուստր ունենալու դեպքում անվանել նրան իր տատիկի անունով՝ Մելանյա։

Մեկնաբանություն

Որոնում