Մարինկա Խաչատրյանի նախկին նշանածը նոր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել

  • Jul 27, 2023

2018 թվականին ամբողջ համացանցը քննարկում էր Մարինկա Խաչատրյանի և նրա սիրելիի՝ Հրաչ Թառոյանի նշանադրությունը։ Հեքիաթային առաջարկությունը տեղի ունեցավ դերասանուհու ծննդյան օրը։
Մարինկան ակտիվ հրապարակումներ էր անում սիրելիի հետ՝ նշելով, որ շատ երջանիկ է,սակայն այս սիրո պատմությունը կարճ տևեց։
Բաժանման պատճառների մասին դերասանուհին չի հայտնել, իսկ ըստ համացանցում տարածված նյութերի բաժանման նախաձեռնողը Հրաչն է եղել, ով չի համակերպվել դերասանուհու ակտիվ առօրյային։
Այս պատմությունն արդեն անցյալում է երկուսի համար էլ ու, չնայած նրան, որ հանրությունը շատ էր սիրել այս զույգին ու հավատում էր, որ մի օր նրանք կհաշտվեն, արդեն այսօր հստակ է, որ նրանց կապող ոչինչ այլևս չի կարող լինել։
Բանն այն է, որ Հրաչը երեկ ինստագրամյան իր էջում հայտնել է, որ նոր սիրելի ունի, ում անակնկալ ամուսնության առաջարկություն է արել։
Հրաչի սիրելին ընդունել է առաջարկությունը։

StarNews-ը շնորհավորում է զույգին և ներկայացնում հրապարակված կադրերը։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում