Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել ամիսներ առաջ։ Զույգը դստերը տվել է Զաբել անունը։ Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանն, ինստագրամյան իր էջում հրապարակել է մի քանի ընտանեկան լուսանկար, որոնց կից գրել է.
«Իմ սեր, իմ ընտանիք, իմ տուն»։
Հիշեցնենք` 2021 թվականի փետրվարի 24-ին Լևոն Արոնյանը հայտարարեց, որ որոշել է հեռանալ Հայաստանի հավաքականից և հանդես գալ ԱՄՆ–ի դրոշի ներքո։
Նույն տարվա սեպտեմբերի 6-ին Արոնյանն Անիտա Այվազյանի հետ տեղափոխվեց ԱՄՆ։
Մանրամասն՝ տեսանյութում.