Այսօր Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը, նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ Ղազարյանի դուստրը՝ Մագա Ղազարյանը, արխիվային լուսանկարներ է հրապարակել Անահիտի մասնակցությամբ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։ Հրապարակմանը կից Մագան գրել էր.
«Ծնունդդ շնորհավոր, իմ առաջին բալիկ, իմ հրեշտակ, իմ արքայադուստր Անուլյա։ Դու արդեն 20 տարեկան ես։ Մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն և հաջողությում ամեն ինչում։ Ես և հայրիկը միշտ քո կողքին ենք»։