«Շատ հեշտ է սիրահարվելը». Մերի Քոչարյանը՝ Հրանտի հետ սիրավեպի և համբույրի տեսարանի մասին

  • Jul 28, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել երիտասարդ երգչուհի և դերասանուհի Մերի Քոչարյանը, ով զրույցի ընթացքում անդրադարձել էր անձնական և աշխատանքային գործունեության վերաբերող մի շարք հարցերի։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մանրամասները։

Խոսելով իր խաղընկերոջ՝ Հրանտի և իրեն վերագրվող սիրավեպի մասին, Մերին նշել էր, որ չի խուսափում նման խոսակցություններից.
«Երբ դու խաղում ես զույգ որևէ մեկի հետ և այդ զույգը սիրվում է տվյալ պրոյեկտում, առաջին բանը, որ մարդիկ անում են, նրանց իրականում միացնելն է։ Դա սպասելի էր ինձ համար, շատ նորմալ։ Ես ուրախանում եմ, երբ նման կարծիքներ եմ լսում, դա խոսում է ստացված զույգ, ստացված պրոյեկտ լինելու մասին»։
Մերին շեշտել էր, որ կան հստակ տեսարաններ, որոնք չի խաղա, օրինակ բաց տեսարանները։ Միաժամանակ նա ասել էր, որ համբույրի տեսարան որպես այդպիսին եղել է, բայց եղել է բեմադրված։
«Բայց ես իմ մեջ մի փոքր սառնություն ունեմ, որը եթե , չլիներ վատ կլիներ հաստատ, կսիրահարվեի։ Գրկախառնություններ, հայացքներ։ Եթե դու չլինես սառնասիրտ, շատ հեշտ է սիրահարվելը»,- շեշտել էր Մերին։

«Իրականում չեմ էլ շտապում սիրահարվել կամ ընկերություն անել»,- ասել էր Մերին հավելելով, որ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ չի ցանկանում, որ ինչ-որ մեկը սահմանափակի իրեն։ Միաժամանակ նա նշել էր, որ ինչ-որ պահերի՝ հատկապես գիշերները մտածում է կողակից ունենալու ցանկության մասին։ Մերին նշել էր նաև, որ երբեմն հակառակ սեռի համարձակության պակասն էլ է իրեն խանգարում հարաբերություններ սկսելուն։

«Ես կարծում եմ, որ այս ժամանակաշրջանի տղաները այդքան էլ ռիսկով չեն։ Շատ-շատ իրավիճակներում իրենք շուտ են հոգնում , շուտ են համաձայնվում։ Շատ երկրպագուներ, երբ եղբորս հետ խոսում են ու ինքը ասում է գնացեք՝ գնում են։ Դա նորմալ չի»,- նշել էր Մերին։
Նա նաև նշել էր, որ այս պահին կարիերան այս պահին իր համար առաջին պլանում է.
«Ես շատ հստակ դրել եմ այդ կետը, որ ով էլ հայտնվի իմ կյանքում, եթե մենք խնդիր ունենանք՝ կա՛մ ես, կա՛մ քո կարիերան, եթե նման բան լինի ես ընտրելու եմ կարիերան, եթե անգամ այդ մարդուն շատ սիրեմ, եթե անգամ տանջվեմ»։

 

Մեկնաբանություն

Որոնում