Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել երիտասարդ երգչուհի և դերասանուհի Մերի Քոչարյանը, ով զրույցի ընթացքում անդրադարձել էր անձնական և աշխատանքային գործունեության վերաբերող մի շարք հարցերի։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մանրամասները։
Անդրադառնալով ասպարեզից ընկերներ ունենալ-չունենալու հարցին, նա ասել էր, որ չնայած նրան, որ բավականին շփվող մարդ է, այնուամենայնիվ քիչ ընկերներ ունի.
«Ընկեր շատ քիչ մարդկանց եմ դարձնում։ Բայց իրական մարդիկ ունեմ իմ կողքին։ Այն մարդիկ, ովքեր միշտ կան, այն մարդիկ են, որ ես կլինեմ այս ասպարեզում, թե չեմ լինի, կկոտրվեմ, կընկնեմ, վեր կկենամ, իրենք միշտ կան։ Նոր ընկերներ, իհարկե ունեմ հիմա ասպարեզից, շատ մտերիմ ենք, բայց այն ընկերները, որոնք ասպարեզից չեն, եղել են, կան ու լինելու են, վստահաբար։ Ասպարեզում կան մարդիկ, ովքեր քեզ ընկալում են որպես հակառակորդ, ու այդ դեպքում ընկերությունն ինձ համար այդպես չի կարող լինել։ Նկատում եմ անգամ այդ պահերը, ինձ, միևնույնն է, ամբողջովին չեն ընկալում որպես ուղղակի լավ մարդ, ես դա նկատում եմ և անցնում եմ»։
Մերին նշել էր, որ ասպարեզում իր լավագույն ընկերներից մեկը, Աշոտ Ղազարյանի թոռնուհին է՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը։ Իսկ առհասարակ, տղաների հետ միշտ ավելի հանգիստ եմ շփում ունեցել, որովհետև ես հստակ գիտեմ՝ ինչպես շփվեմ, որ ինձ ընկալեն իրական ընկեր»։ Մերին նաև ընդգծել էր, որ պատճառը գուցե նախանձն է, որը կա աղջիկների մեջ։
Վերջին շրջանում կան խոսակցություններ, որ Մերիի և երգչուհի, դերասանուհի Դալիլիթայի հարաբերությունները լարված են։ Զրույցի ընթացքում Մերին հերքել էր այդ խոսակցությունները.
«Իրականում չկա այդպիսի բան։ Ես այն մարդն եմ, ով չի ընկալում ինչ-որ մեկին՝ որպես իր հակառակորդ։ Ես միշտ մարդկանց ընկալում եմ որպես անձ։ Ես բոլորի հետ ունեմ լավ հարաբերություն կամ նեյտրալ։ Վատ հարաբերություն ոչ մեկի հետ չունեմ»։