Ձեր գովազդն այստեղ

«Առաջ տանջվելով էի բաց թողնում մարդկանց». Ռոզա Դավթյանի նոր հրապարակումը

  • Jul 31, 2023

«Կույր աշխարհ» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Ռոզա Դավթյանը ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան էր կազմակերպել, որի ընթացքում անդրադարձել էր մի քանի թեմաների։

Հետևորդներից մեկը, օրինակ, հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Ռոզան շուտ է բաց թողնում մարդկանց և մոռանում նրանց հետ կապված հիշողությունները։ Հարցին ի պատասխան՝ Ռոզան գրել էր.

«Շատ շուտ։ Ու շատ նորմալա, որ հիմա ձեզնից շատերը չեն կարողանում դա անել։ Մարդը ունակա դա անել միայն այն դեպքում, երբ գիտակցությունը, թույլա տալիս, ինքս տարիներ առաջ տանջվելով էի հրաժարվում, հիմա անտարբեր ձևով, որովհետև հիմա ինձ համարում եմ գիտակցորեն և հոգեպես կայուն (իսկ դրա համար մի քիչ փորձ ու ժամանակա պետք)։ Խիստ եղեք ինքներդ ձեզ հետ ու ձեր ընտրությունների, որպեսզի դրանք ոչ թե կործանման տանեն ձեզ, այլ հանգստության, խաղաղության ու պատրանքի»։

Իսկ անդրադառնալով հարցին, թե ինչը չի սիրում դիմացինի մեջ, Ռոզան նշել էր.

«Ես ինքս պատրաստակամ մարդ եմ և մտերմանալ չեմ կարողանում այն մարդկանց հետ, ովքեր նախընտրում են իրենց ամբիցիաները ու հարմարությունները, քան քեզ աջակից լինելը։ Ու առանց որևէ մեկնաբանության ատում եմ ստախոս մարդուն»։

Մեկնաբանություն

Որոնում