«Մենք չպիտի ամուսնանայինք». Հասմիկ Կարապետյանը՝ իր և ամուսնու հարաբերությունների մասին

  • Jul 31, 2023

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգչուհի Հասմիկ Կարապետյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնականին և ընտանիքին վերաբերող մի շարք հարցերի մասին։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Հասմիկը նաև պատմել էր իր և ամուսնու՝ Շանթի ծանոթության և հարաբերությունների մասին.
«Ես չեմ կարծում, որ ամուսինները կես են, նրանք տարբեր մոլորակներ են։ Աստված շատ լավ հասկացավ, ով պետք է լինի իմ կողքին, ինչ տեսակի տղամարդ։ Որպեսզի ընդունի իբրև արվեստի մարդ առաջինը, և հանկարծ խոչընդոտ չհանդիսանա իմ՝ երգարվեստում լինելու համար։ Դրանք ինձ համար շատ կարևոր կետեր էին, որոնք որ եղան։ Ես դա կանչեցի երևի թե, դրա համար էլ եկավ։ Երբ Շանթը 14 տարեկան է եղել, ես՝ 21, իմ նկարը իր սենյակի պատին է փակցված եղել, ես իր երազանքն եմ եղել։ Նույնիսկ երբ ես ԱՄՆ-ում եմ եղել, ինքը ինձ գրել է, որ ուզում է ծանոթանալ ինձ հետ, ես ասել եմ, որ նշանված եմ, բայց ինքը միշտ հավատացել է իր այդ երազանքին, որը շատ անհասանելի է, չէին կարող 2 մարդ՝ մեկը երգչուհի, մյուսը Դետրոյթում ապրող, մեկը Հայաստանում, այդպես սահուն հանդիպեին»։
Հասմիկը նաև նշել էր, որ Շանթն էլ նախկինում ամուսնացած է եղել և անգամ իր նախկին կնոջն ասել է, որ միակ մարդը, ում հետ կդավաճանի նրան, Հասմիկ Կարապետյանն է։
«Ես այստեղ միստիկ ինչ-որ բան եմ տեսնում, որովհետև եթե սթափ դատենք, մենք չպիտի ամուսնանայինք, քանի որ տարբեր երկրներում էինք ապրում, ես ցանկություն էլ չունեի այնտեղ գնալու։ Եվ կա մի բան։ Ես նախախնամությանը հավատում եմ, որովհետև իմ կյանքում եղել են պահեր, որ ես ատամներով ուզել եմ պահել ինչ-որ բաներ, բայց եթե դա պիտի գնար գնացել է։ Ես չէի ուզում ամուսնանալ ընդհանրապես, շատ ցանկանում էի, բայց պատրաստ էի, որ դա չի լինի իմ կյանքում, բայց եղավ։ Ես 90%-ով երգարվեստի մարդ եմ, իմ 10%-ն է տան կին, մայրիկ։ Ես այսպես խոսում եմ, բայց ամեն ինչ հասցնում եմ կենցաղի հետ կապված, երեխաների հետ կապված։ Չեմ սիրում կենցաղ, բայց հասցնում եմ, որովհետև իմ մոտ զարգացած է պատասխանատվության զգացողությունը։ Եթե դու լույս աշխարհ ես բերել այդ երեխաներին, դու պարտավոր ես նրանց կողքին լինել և ամեն ինչ անել նրանց համար»։
Երգչուհու խոսքով՝ երեխաների հետ առաջին հանդիպումը շատ հուզիչ է եղել։
Հասմիկ Կարապետյանը նշել էր նաև, որ ժամանակը չի բուժում վերքերը.
«Ժամանակը ոչ թե վերքերը բուժում է, այլ բթացնում է այդ վերքերը, այդ զգացողությունը, ինչը շատ լավ է, ժամանակը շատ լավ է անում դա, շատ արհեստավարժ։ Ես էլի ասել եմ ու կասեմ՝ միակ մարդը, ով կարող է քեզ օգնել դու ես։ Վերքերը ապաքինված են, բայց սպի են, չի ներծծվում, որ դու ընկնում ես հիշողություններիդ գիրկը, մի հատ վատ երևույթ է, ինքը նորից ուզում է բացվի, վերք դառնա, բայց դու չես թողնում, որովհետև ուժեղացել ես, գիտես դա ոնց են անում»։
Միաժամանակ երգչուհին ընդգծել էր, որ ինքը ներում է մարդկանց ժամանակի ընթացքում։

 

Մեկնաբանություն

Որոնում