Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանը այսօր՝ հուլիսի 31-ին կդառնար 65 տարեկան։
Օրվա առթիվ շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ արխիվային լուսանկարներ և տեսանյութեր էին հրապարակել՝ կից գրառումներով շնորհավորելով Գրիգորիչի երկնային ծնունդը։
Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանեն, ինստագրամյան իր էջում հրապարակել էր իր մանկության տարիներին արված մի տեսանյութ, որտեղ պարում է հայրիկի հետ։ Մանեն ինստագրամյան իր էջի story բաժնում կիսվել էր նաև այն բոլոր հրապարակումներով, որոնք արվել էին հայրիկի ծննդյան օրվա առթիվ։
Մի շարք հայտնիներ մեկնաբանել էին Մանեի հրապարակումը։
Երգչուհի Գայա Արզումանյանը, մասնավորապես գրել էր.
«Շնորհավոր երկնային ծնունդդ Արթուր Գրիգորիչ»։
Երգչուհի Անահիտ Շահբազյանն էլ նշել էր.
«Կարոտից սիրտս պայթումա Մանե ջան»։
Արթուր Գրիգորյանի հարսը՝ Անին, ով նաև դերասանուհի Արփի Գաբրիելյանի քույրն է, հրապարակել էր սկեսրայրի լուսանկարը և գրել.
«Երկնային ծնունդդ շնորհավոր Արթուր Գրիգորիչ։ Անսահման կարոտում եմ»։
Արփի Գաբրիելյանն էլ Գրիգիրիչի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել և գրել.
«Շնորհավոր երկնային ծնունդդ մեր անփոխարինելի Արթուր Գրիգորիչ։ Ավանդույթի համաձայն այսօր պիտի գայինք դաչա։ Որքան կուզեի»։
«Շնորհավոր երկնային ծնունդդ Գրիգորիչ ջան»,- հրապարակած համատեղ լուսանկարին կից էլ գրել էր Միհրան Ծառուկյանը։
Իսկ ահա Էրիկ Կարապետյանը ինստագրամյան իր էջի story բաժնում տեղադրել էր Արթուր Գրիգորյանի ծննդյան տարեդարձերից մեկի ընթացքում արված տեսանյութեր, որտեղ երևում է նաև երջանկահիշատակ Հայկոն և գրել.
«Ծնունդդ շնորհավոր մաեստրո»։
Նույն խոսքերով էր Գրիգորիչի ծննդյան օրը շնորհավորել նաև հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը։
Համատեղ հոլովակ էր հրապարակել նաև երգիչ Սարո Թովմասյանը, որտեղ ինքը Արթուր Գրիգորյանի հետ միասին կատարում էր «Կյանք ու կռիվ» ֆիլմի հայտնի սաունդթրեքը։
«Շնորհավոր երկնային ծնունդդ վարպետ»,- այսպես էր մեկնաբանել հրապարակումը Սարոն։
Երգիչ Անդրեն նույնպես հրապարակել էր Արթուր Գրիգորյանի հեղինակած «Արցախ» երգը՝ իր կատարմամբ և տեսանյութին կից գրել.
«Արցախը նորից կվերածնվի։ Այս երգը ինչպես 1988-1994 համազգային շարժմանն էր ոգեշնչում, այնպես էլ արդի է այսօր։ Ցավ է, որ Արցախը սիրող և միշտ Արցախով ապրող ամենից ամենա արցախցի Արթուր Գրիգորյանը մեզ հետ չի։ Դու միշտ կապրես մեր սրտերում իմ ուսուցիչ, իմ Գրիգորիչ»։
Երգչուհի Զարուհի Բաբայանն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում գրել էր.
«Պիտի չկորցնենք երազելու ունակությունը։ Պիտի երազենք, որ մի օր մենք կունենաք պայծառ և լուսավոր երկիր։ Իսկ ես երջանիկ եմ, որ իմ կյանքում եղել է և կլինի միշտ իմ հոգում Գրիգորիչը»։
Ալլա Լևոնյանն էլ շնորհավորել էր օրվա առթիվ՝ Գրիգորիչի լուսանկարը հրապարակելով և կից գրելով.
«Ծնունդդ շնորհավոր Գրիգորիչ ջան»։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Մարտա Կիրակոսյանն էլ, ով նաև Երգի պետական թատրոնի սաներից է, Արթուր Գրիգորյանի լուսանկարին կից գրել էր.
«Դուք կաք»։
«Ծնունդդ շնորհավոր ինձ ստեղծագործ ծնունդ տված մաեստրոս», – այս խոսքերով էլ Ավետ Բարսեղյանն էր շնորհավորել Գրիգորիչի ծնունդը։
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է 2022 թվականի փետրվարի 4-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։
Նա հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։