Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման հերթական հյուրը Հաղորդավարուհի Յանա Դանիելյանն է։ Զրույցի ընթացքում հաղորդավարուհին
շատ փակագծեր է բացել ու վերջնական պատասխաններ տվել կապված նախկին ամուսնու՝ հաղորդվար Սուրեն Փահլևանյանի հետ հարաբերությունների և բաժանման պատճառների մասին։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։
Յանան խոսքը սկսեց իրենց ամուսնալուծության պատճառներից.
«Դա շուտ պետք է լիներ, սակայն էդպես դասավորվեց։ հնարավոր է շատերի համար նորություն լինի, քանի որ ես երբեք այս մասին չեմ խոսել՝ Սա առաջին դեպքը չէ, որ մենք այս որոշմանն ենք գալիս, ուղղակի մինչ այս վերջնական բաժանումը մենք դա հանրային չենք դարձրել։ Խոսքս սովորական ընտանեկան վեճերի մասին չէ, մենք բազմիցս որոշել ենք չապրել միասին, սակայն հետո նորից միացել ենք ու բոլոր դեպքերն էլ իմ նախաձեռնությամբ է եղել քանի որ ես ուզում էի պահել ընտանիքս, հանուն երեխայիս։ էնպես որ սա առաջին անգամը չէ, բայց վերջինն է, ինչի համար ես շատ ուրախ եմ։
Հիմնական խնդիրն այն է որ ես ընտանիք ասվածի համար ուների իմ սպասելիքներն ու ցանկությունը ու ընտանիքի մեր պատկերացումները չէին համընկնում։
Մեր հարաբերությունների մեջ կարմիր գիծն այն էր, երբ ամեն ինչ սահմաններից դուրս էր եկել՝ թե հարաբերությունների մեջ, թե իրար հանդեպ հոգատարության մեջ ու դրանից հետո սկսվում ա արդեն սառնասրտությունը։
Հիմա ասեմ թե ես ինչու վերջնականապես եկա այս որոշմանը՝ ես շատ ծանր էի տանում այդ մթնոլորտը, բաներ կար որ պարզապես իմ ուղեղում չէր տեղավորվում, ես փորձում էի արդարացումներ գտնել ու այդ ամենն արդեն ինձ վրա էր ազդում։ Դրանից հետո, ես փաստի առաջ կանգնեցի, իմացա որ ունեմ բավականին լուրջ առողջական խնդիր ու բժիշկն ինձ ասաց, որ ինձ նիարդայնանալ չի կարելի, ու երբ հասկացա ինչի ենք մենք հասել, որ ես ինձ սկսում եմ կորցնել, ու ես էկա էդ որոշմանը որովհետև ես ուզում էի պարզապես ապրել առաջինը իմ աղջկա համար:
Մեր ամուսնալուծության հիմնական պատճառն այն է, որ չի կարող լինել ամբողջական ազատ կյանք ու դա համադրվի ընտանիքի հետ, դա ինձ համար ճիշտ չէ»։.- անկեղծացավ հաղորդավարուհին։
Յանան նաև խոսեց Սուրենի հետ ներկայիս հարաբերությունների մասին.
«Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, մենք երկար ճանապարհ ենք անցել, 12 տարի, ներքուստ կա մի ջերմություն որը թույլ է տալիս լավ հարաբերություններ ունենալ։ Բաժանման որոշումը կայացրել եմ իմ երեխայի համար ու նրա համար էսպես շատ լավ է։ Ադելի և Սուրենի հարաբերություններն էլ շատ լավ են, սովորական։ Նրանք հաճախ չեն տեսնվում ու դրանում իմ մեղավորությունը չէ։ Իսկ հետագայում ինչ կլինի կտեսնենք»,- նշել է Յանա Դանիելյանը։