StarNews-ն արդեն անդրադարձել է Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի ամուսնալուծությանը, ապա նաև հայտնել, որ Սուրենը նոր սիրելի ունի, նա հանդիպում է դերասանուհի, տիկտոկեր Մագա Հարությունյանի հետ։ Չնայած նրան, որ Մագան ու Սուրենը չեն հաստատում իրենց կապը, ամեն բան ավելին քան պարզ է։
Եվ ահա, Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման հերթական հյուրը հաղորդավարուհի Յանա Դանիելյանն է, ով շատ փակագծեր է բացել ու վերջնական պատասխաններ տվել նախկին ամուսնու հետ կապված։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր մանրամասները։
Զրույցի ընթացքում հաղորդավարուհին հարցրեց Սուրեն Փահլևանյանի նոր կողակցի՝ Մագա Հարությունյանի մասին։
Ամալյան հարցը այսպես ձևակերպեց՝ նշելով, որ թեև Մագան իր վերջին հարցազրույցում չի հաստատել իրենց միասին լինելու լուրը, բայց ամեն դեպքում, իրենց բոլորը միասին տեսնում են ու քաղաքն էլ փոքր է։
Հաղորդավարուհին փորձեց ճշտել, թե Մագան ինչպե՞ս է ազդում կամ անդրադառնում Յանայի վրա.
« Պետք է ազդի՞ կամ անդրադառնա՞, ինձ բացարձակ չի հետաքրքրում ու շատ անուններ էստեղ կարող ենք տալ, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են ես չգիտեմ միգուցե սա էլ փոխվի։
Ես չեմ հետաքրքրվում դա Սուրենի անձնական կյանքն է։
Եվ թող դադարեն այդ անհեթեթ խոսակցությունները, որ մենք ինչ-որ մեկի պատճառով են ամուսնալուծվել, դա իրականությանը չի համապատասխանում»,- պատասխանեց Յանան։