ԱՄՆ-ում բնակություն հաստատած պրոդյուսեր և դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ինստագրամյան իր էջում հրապարակել է երջանկահիշատակ հոր լուսանկարներից մեկն ու կից գրառմամբ շնորհավորել նրա ծննդյան օրը։ Պրոդյուսերը, մասնավորապես, գրել էր.
«Պապ ջան, շնորհավոր երկնային ծնունդդ։ Այսօր դու կլինեիր 71 տարեկան։ Կարոտում ենք քեզ շատ»։
Հիշեցնենք, որ Մենչի հայրը՝ Աշոտ Պետրոսյանը, մահացել է 2016 թվականի մարտի 24-ին։