Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական հյուրը Հրաչ Մուրադյանն է։ Հրաչը և նրա կինը հաղորդման ընթացքում խոսել են տարբեր թեմաներից։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր հատվածները։
Նազենի Հովհաննիսյանը փորձեց հասկանալ, թե Հրաչ Մուրադյանի ընտանիքը ինչպե՞ս է հաղթահարել 2020 թվականի 44 -օրյա պատերազմը։
«Հրաչի մասին խոսք չկա, այդ օրերին ես չգիտեի իրան ոնց պահեի, ինքը ամեն կերպ փորձում էր ինչ որ բանով օգնել, էստեղից- էնտեղից իմանար մի բան։
Ինքը մեռած էր, թաղած չէր, ես չգիտեի ինչ անեի իրա հետ, ես նույնիսկ մտածում էի, որ հենց ինքը վտանգավոր որոշում կայացնի ես զանգեմ Արտյոմին, որովհետև Հրաչը անկառավարելի էր։
Սփյուռքահայի համար ևս շատ մեծ ցավ և կորուստ էր դա, շատ։
Երբ Միան մի ամսական 2 օրական էր Հրաչը գնաց Հայաստան, որ նկարի «Բաց սրտով» հաղորդումը և բոլոր էդ մայրերին և ընկերուհիներին, որ իրանց սիրած տղերքը հետ չեն եկել»,- Անաշեն այս տողերն ասելիս հուզվեց ու շարունակեց պատմել Հրաչը.
«Ես անկեղծ, չգիտեմ պատրաստ եմ խոսել էս մասին թե չէ։ «Բաց սրտով» -ը ու «Կիսաբաց լուսամուտները, որտեղ Արցախցիներն էին հյուր, այդ շրջանում ես երևի իրենց փորձելով օգնել, ինձ էի բուժում, ես էդ տարբերակը ընտրեցի։ Երբ Անաշը գալիս էր տուն, ես պետք ա ուժեղ լինեի, իսկ ես չէի կարողանում դա անել։
Ես չգիտեի իմ դերը այդ իրավիճակում։ Ես չեմ ուզում խոսել թե ինչեր եմ արել, ես ուրախ եմ, որ արել եմ բայց ես դա չեմ վերապրել, որ կարողանամ խոսել պատերազմի մասին։ Ես միայն հուսով եմ, որ մենք կանցնենք այս ամենի միջով»։