Ձեր գովազդն այստեղ

«Հայաստանը կախված է Ռուսաստանից». Միխայիլ Գալուստյանը նշել է, որ չի տեղափոխվելու Հայաստան

  • Aug 02, 2023

Օրերս ռուսաստանաբնակ հայ շոումեն Միխայիլ Գալուստյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել էր տարածվող խոսակցություններին, թե Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո որոշել է լքել ՌԴ-ն և Հայաստան տեղափոխվել։ Գալուստյանը հերքել էր խոսակցությունները, իր խոսքում, մասնավորապես, նշելով.

«Եթե ես ցանկանայի նահանջի ճանապարհ պատրաստել, հավանաբար, դեպի Հայաստան չէի նահանջի։ Ես կարծում եմ, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որը կախված է Ռուսաստանից և շատ տարօրինակ է ընտրել Հայաստանը՝ որպես նահանջի ճանապարհ։ Մտածում եմ ռուսերեն, խոսում եմ ռուսերեն, բայց ինձ հայ եմ զգում, քանի որ իմ երակներում հայկական արյուն է հոսում։ Շատ հայեր կցանկանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ»,- նշել էր Գալուստյանը։

Մեկնաբանություն

Որոնում