Ինչպե՞ս է Նարե Գևորգյանը պատասխանել ոչ քրիստոնյայի հետ ամուսնանալու մասին հարցին

  • Aug 02, 2023

Երգչուհի Նարե Գևորգյանը հաճախ է ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան կազմակերպում։ Այս անգամ ևս երգչուհին նշել էր, հետևորդները կարող են ուղղել իրենց ամենահետաքրքրող հարցերը։ Համացանցի օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել էր, թե արդյ՞ք երգչուհին  սիրելու դեպքում կամուսնանա ոչ քրիստոնյա տղայի հետ։ Երգչուհին հարցին պատասխանել էր կարճ և հստակ՝ գրելով.
«Երբեք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարեն անդրադարձել էր նաև իրեն գիրանալու համար քննադատողներին։ Նա նշել էր,  որ մի երիտասարդ անգամ գրել է, թե ինքը տհաճ է գիրացել։ Երգչուհին ասել էր, որ չի ցանկանում արդարանալ և ասել, որ նկարի ռակուրսից է գեր երևում, այլ իսկապես իր քաշից մի քանի ավել կիլոգրամներ է հավաքել, ինչի առթիվ միայն ուրախ է։ Նարեն նշել էր, որ այժմ ինքը կշռում է 52 կգ, և եթե դա համարվում է գեր, ապա այո՛, ինքը գիրացել է։

Երգչուհին հորդորել էր, որ պետք չէ նմանատիպ թեմաները դարձնել «հայոց հարց», քանի որ ավելի լուրջ հարցեր կան, որոնց շուրջ պետք է մտածել։

 

Մեկնաբանություն

Որոնում