Անահիտ Կիրակոսյանը ամուսնու հետ մեկնել է Իտալիա։
Այդ մասին դերասանուհին հայտնել է ինստագրամյան իր էջում, որտեղ կիսվել է ամուսնու հետ համատեղ հոլովակով, ապա նաև իր հետևորդներին ցույց է տվել, թե ինչ տեսարժան ու մշակութային վայրերում են եղել։
Անահիտը նաև մի քանի լուսանկար է հրապարակել ու գրառում արել.
«Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»,- գրել էր դերասանուհին։
Հավելենք նաև, որ այս տարի զույգը նշեց ամուսնության 11 տարին։
Նշենք, որ Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ հանդիպել է այն ժամանակ, երբ ամուսինն ունեցել է 2 դուստր: Անահիտն ու Արտակն ամուսնացել են, երբ Լաուրան 9 տարեկան էր, Աննան` 8։ Նրանք հենց սկզբից դերասանուհուն ընդունել և սիրել են՝ որպես մայր։
Օգոստոսին ամուսնացավ նրանց ավագ դուստրը՝ Լաուրան, իսկ ամիսներ առաջ ծնվեց նրա առաջնեկը։
Մանրամասն՝ տեսանյութում.