Անահիտ Ադամյանը պատասխանել է ընտանիքի՝ իր ընկերոջը դեմ լինելու մասին հարցին

  • Aug 04, 2023

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը, ինստագրամյամ իր էջում հետևորդների հետ կազմակերպված հարցուպատասխանի ժամամակ անդրադարձել է մի քանի թեմաների։
Անահիտի հետևորդներից մեկը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Անահիտը կփախչեր իր ընկերոջ հետ, եթե ընտանիքը դեմ լիներ իրենց հարաբերություններին։ Անահիտը, հարցին ի պատասխան, գրել էր.
«Ես ընտանիքիս դեմ չէի գնա»։

Երգչուհին նաև նշել էր, որ տարիների ընթացքում իր վոկալը փոխվել է և երգելը փոքր ինչ բարդացել է, քանի որ ինքը մի քանի տարի դադարել է զբաղվել վոկալով, ինչպես նաև կտրուկ քաշ է կորցրել, ինչը ևս ազդում է վոկալային տվյալների վրա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անահիտը նշում էր ծննդյան 20-ամյակը, ինչի առթիվ էլ Բարբիի թեմատիկայով խնջույք էր կազմակերպել։

Մեկնաբանություն

Որոնում