«Կարոտ». Էթերի Ոսկանյանը լուսահոգի հայրիկի մասնակցությամբ հուզիչ հրապարակում է արել

  • Aug 04, 2023

Դերասանուհի Էթերի Ոսկանյանը, ով այս շրջանում նկարահանվում է հեռուստասերիալներից մեկում լուսահոգի հայրիկի մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում, որոնց կից գրել է.

«3 տարի… կարոտ»։

Նշենք, որ ավելի վաղ՝ հայրիկի ծննդյան օրը, Էթերին նրա մասնակցությամբ արխիվային լուսանկարներ էր հրապարակել ու դրանց կից հուզիչ գրառում արել.

«Ես երբեք չեմ վարժվի այն փաստին, որ այլևս չեմ կարող գրկել քեզ, կամ նույնիսկ պարզապես զանգահարել քեզ: Ես հստակ հիշում եմ քո յուրաքանչյուր հայացքը, քո ձայնը և յուրաքանչյուր ինտոնացիան: Հույս ունեմ՝ ես քեզ հաճախ չեմ տխրեցնում, չնայած, երբեմն հավանաբար պատահում է, բայց ես չեմ ուզում, որ դու շատ անհանգստանաս մեզ համար: Հավատում եմ, որ մի օր բոլորս հանդիպելու ենք մեր սիրելի մարդկանց, իսկ հետո ես քեզ ամուր կգրկեմ ու կասեմ՝ որքան ենք կարոտում քեզ։ Կպատմեմ բոլոր այն իրադարձությունների մասին և անպայման կասեմ, թե ինչքան եմ քեզ սիրում, ինչպես եմ կարոտում ու ինչքան եմ կարոտում մեր խոսակցությունները, թե ինչպես ակամա ձեռքս մեկնում է դեպի հեռախոսը քքեզ զանգահարելու համար, պատմել, թե ինչպես է անցել օրս, և ամեն անգամ, երբ նստում եմ մեքենան, սպասում եմ՝ զանգես և ասես «Աղջիկս, նորից խցանման մեջ եմ, ասա ինչպե՞ս ես»: Ես նաև կասեմ քեզ, որ ամեն օր գլխումս թերթում եմ մեր վերջին խոսակցությունը, և ես խոստացա, որ ժամանակ կունենամ քեզ մոտ գալու , բայց ժամանակ չունեցա գալ և գրկել քեզ: Սիրում եմ քեզ»:

Մեկնաբանություն

Որոնում