Այսօր՝ օգոստոսի 5-ին, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ երգչուհուն ջերմ մաղթանքներով շնորհավորել են ընկերներն ու հարազատները, որոնց հրապարակումներով էլ նա կիսվել է ինստագրամյան իր էջում։
Նունե Եսայանը, ծննդյան օրվա կապակցությամբ, լուսանկար էր հրապարակել՝ կից գրառման մեջ նշելով.
«Անգին ծնողներ, հրաշք ընտանիք, երանելի շնորհք, նվիրված ընկերներ, հավատարիմ երկրպագուներ, սեր, հարգանք ու կյանքը այսքան սիրելու և գնահատելու մեծ ունակություն։ Տեր, խնդրում եմ պահպանիր այն, ինչ այդքան շռայլորեն պարգևել ես ինձ»։