Երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանի և բլոգեր Մարիաննա Վարդանյանի կրտսեր դուստրը՝ Ագաթան, դարձել է 2 տարեկան։ Օրվա առթիվ փոքրիկի համար թեմատիկ խնջույք է կազմակերպվել։ Տորթը եղել է Մինի Մաուսի կերպարով, Ագաթան ևս նմանատիպ հագուստ է կրել։
Մարիաննան ինստագրամյան իր էջի story բաժնում կիսվել է խնջույքի կադրերով՝ դստեր հետ համատեղ լուսանկարներին կից գրելով.
«Շնորհավոր, իմ ամենափափուկ, կյանք Ագաթա»։
Նշենք, որ Գարիկը և Մարիաննան երեք դուստր ունեն՝ Ամելին, Ադանեն և Ագաթան։
Բոլորովին վերջերս Ադանեն ավարտել է մանկապարտեզը։ Մարիաննան ինստագրամյան իր էջի story բաժնում տեսանյութեր էր հրապարակել ավարտական հանդեսից, ապա հավելել, որ հոնգուր-հոնգուր լաց է եղել, քանի որ ծնողի համար այլ զգացողություն է, երբ երեխան կյանքի ինչ-որ փուլ է ավարտում։
Մարիաննան նաև ջերմ և շնորհակալական խոսքեր էր հղել մանկապարտեզին և աշխատակազմին։