«Մի ամիս, ամեն օր լացել եմ». Մկո Քեբաբչյանը՝ պատերազմում ընկերոջը կորցնելու և դժվար օրերի մասին

  • Aug 05, 2023

Ամալյա Հովհաննիսյանի «Look&Face» հաղորդման հյուրը դերասան Մկո Քեբաբչյանն է։  Մկոն այս շրջանում նկարահանվում է «Սև արկղ» հեռուստասերիալում։

StarNews-ը հետևել է անկեղծ զրույցին ու առանձնացրել հետաքրքիր հարց ու պատասխանները։

Մկոն այն հայտնիներից է, ով՝ որպես կամավոր,  մասնակցել է 44 օրյա պատերազմին։ Դերասանը զրույցի ընթացքում խոսեց նաև այդ թեմայի մասին։

«Իրականում, այդ օրերին շատ էինք հոգնում, չէինք քնում գիշերները, բայց էդ հոգնածությունը զգացել ենք միայն հետ գալուց, Վարդենիսն անցնելուց հետո, երբ արդեն կորավ անօդաչու սարքերի վտանգը։
Եթե չխաբեմ, ես առաջին մի ամիսը ամեն մենակ մնալուց լացել եմ, եթե ինչ որ տեղ էի ու գնացել էի լվացվելու ես էդ մի րոպեն օգտագործել եմ լացելու համար, որ մեջիցս դուրս գար էդ էմոցիաները, որովհետև երբ, որ ընկերոջս մասին իմացա՝ Ադամի, ես երևի մի քանի ժամ անկանոն շարժումներ եմ արել, գնացել-եկել եմ, ես արդեն զորամասում էի։
Էդ պահին հասկացա,որ էս կյանքը կինոյի պես չի, որ ինչ-որ վատ դեպք լսես՝ անցնի գնա։ Էս կինո չի ու դու հասկանում ես, որ անդառնալի բան էղավ հենց նոր , ու ես առաջին անգամ բախվեցի կյանքի հետ։

Հետո արդեն, երբ ընկալեցի ինֆորմացիան ու ուզում էի լաց լինեի մտա զորանոց, տղերքը սկսեցին ծափահարել, չգիտեին ինչ ա էղել, իրանց միջից ամենափոքրը ասեց.

«Ու՞ր ես գնում, էսքան ժամ չկաս, դու որ գնում ես տրամադրություններս ընկնում ա»,- ու ես էդ ինֆորմացիայով, նայում եմ ու հասկանում, որ իմ վիշտն իմն ա ու ես դա ներսումս պետք ա պահեմ։
Պատերազմը ահավոր բան ա, մարդիկ են զոհվում ու կապ չունի, որ երկրում ա էդ պատերազմը։
Ադամը ամենատաղանդավոր դերասանն էր, միշտ զբաղված եմ եղել ու չեմ գնացել ներկայացումները նայեմ, այ էդ ա՝ պիտի պատերազմ լինի, որ մարդիկ վերաարժևորեն կյանքը, էսօր հոգնած ես ու չես գնում ներկայացումը նայես, ինչիդ վրա ես վստահ, որ վաղը դու ապրելու ես ու մի հատ էլ գնաս ներկայացման։

Ու ես ուզում եմ գտնեմ իմ առաքելությունը, թե ես ինչի հետ էկա պատերազմից, որովհետև Ադամը ինձնից լավ հումորի զգացում ուներ, ինձնից լավ ընկեր էր, վստահ եմ, ու ինչքան էլ մեզ սիրում են իրան երկու հոգի ավել էր սպասում՝ իրա կինն ու էրեխեն։

Ես մահը շատ մոտ եմ տեսել, էնքան, որ Աստծուց չէի խնդրում, որ ողջ մնամ, այլ մեղքերի թողություն էի խնդրում ու էդքանից հետո ինձ մահը չի վախեցնում ես ուղղակի գնահատում եմ էն ինչ կա»,- անկեղծացավ Մկո Քեբաբչյանը։

 

Մեկնաբանություն

Որոնում