«Կարոտում եմ տատիս». Մարինկա Խաչատրյանի հուզիչ հրապարակումը լուսահոգի տատիկի մասնակցությամբ

  • Aug 07, 2023

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հուզիչ հոլովակ է հրապարակել լուսահոգի տատիկի մասնակցությամբ, որին կից նաև գրառում է կատարել.

«Կարոտում եմ տատիս… Երջանիկ եմ համարում ինձ, որ երկար տարիներ կողքիս ես եղել։ Իմ պահապան հրեշտակ»։

Նշենք, որ StarNews-ն ավելի վաղ հայտնել էր, որ դերասանուհու տատիկը հեռացել է կյանքից։ Մարինկան, այդ ժամանակ ևս հուզիչ գրառում էր կատարել.

«Շնորհակալ եմ իմ ապրած տարիների համար… Շնորհակալ եմ քո տված մեծ սիրո ու հոգատարության համար… Մանկությանս մի մասը գնաց… Թող Աստված հոգիդ լուսավորի իմ տատիկ»,- գրել էր դերասանուհին։

Մեկնաբանություն

Որոնում