Երեկ պարուհի Սոնա Եսայանի մայրիկը նշել է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ Սոնան նախ մայրիկի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր.
«Ծնունդդ շնորհավոր, մամ»։
Այնուհետև պարուհին ծնողների մասնակցությամբ տեսանյութ էր տարածել և ցույց տվել, որ խնջույքն անցել է ընտանեկան ջերմ միջավայրում։
Հիշեցնենք, որ Սոնան իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում խոսել էր նաև ընտանիքի մասին ու նշել, որ չնայած նրան, որ մեծացել է ապահովված ընտանիքում, այնուամենայնիվ աշխատել սկսել է դեռ ուսանողական տարիներից։
Սոնան ասել էր, որ այդ ժամանակ կես դրույքով աշխատել է տուրիստական գործակալությունում՝ 50.000 դրամով։ Պարուհին նաև անդրադարձել էր ֆինանսական դժվարություններին՝ ասելով, որ մարդիկ, օրինակ, հիմա տեսնում են, թե ինչ մեքենա է ինքը վարում և իրենք էլ են ուզում, բայց արդյո՞ք ուզում են անցնել այն ճանապարհով, որով ինքն է անցել։
Սոնայի խոսքով, երբ ինքն ու Գրիգը նոր են ծանոթացել, երկուսն էլ ուսանող են եղել և ֆինանսական առումով կախման մեջ են եղել իրենց ծնողներից, ինչն էլ խնդիրների պատճառ է դարձել։