StarNews-ը արդեն հայտնել էր, որ երեկ Ջրաշխարհում խոչընդոտել են Վանաձորից Երևան եկած և հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը կենտրոն՝ պատճառաբանելով, որ նրանք կխանգարեն մյուսների հանգիստը։
Դեպքը հանրային լայն դժգոհություն է առաջացրել, համացանցի օգտատերերից շատերը կոչ էին անում հրաժարվել Ջրաշխարհ այցելելուց։ Դեպքին արձագանքել էր նաև ՀՀ ՄԻՊ-ը՝ նշելով, որ այն գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Եվ չնայած հանրային լայն արձագանքին, հայ հայտնիները լռում են հարցի շուրջ և չեն օգտագործում իրենց լսարանը՝ նման դեպքերը բարձրաձայնելու և դատապարտելու համար։
StarNews-ը նկատել է, որ այս ընթացքում իրավիճակին անդրադարձել է միայն հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը, ով ինստագրամյան իր էջի story բաժնում տեղադրել էր երեխաների լուսանկարը, մանրամասներ հայտնել դեպքից ու գրել.
«Տմարդներ»։
Հարկ է նշել նաև, որ լրագրող Արուս Տիգրանյանը ևս ինստագրամյան story-ի միջոցով անդրադարձել էր դեպքին, նշել էր Ջրաշխարհի պաշտոնական ինստագրամյան էջն ու գրել.
«Ջրաշխարհ գնալու ցանկություն որևէ մեկը ունի՞ էսքանից հետո»։
Որոշ ժամանակ անց, սակայն, Արուսը հեռացրել էր այդ հրապարակումը, որը ևս առաջարկում ենք դիտել։