Երգիչ Էրիկ Կարապետյանն ու կինը՝ Սվետլանա Իշխանյանը, այսօր նշում են ամուսնության 1 տարին։ Օրվա առթիվ Սվետլանան Էրիկի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր.
«Շնորհավոր, սեր։ 08.08.2022»։
Նշենք, որ Էրիկի ու կնոջ հարսանիքն անցել էր ընկերների և հարազատների շրջապատում։ Զույգը իր հարսանեկան տանգոն պարել էր Հայկոյի երգերից մեկի ներքո։ Էրիկը նաև օրվա առթիվ կնոջը կատարում էր նվիրել։