Երգիչ Արմենչիկը այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ նրա կինը՝ Լուսինեն, ամուսնու հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու կից գրառմամբ շնորհավորել վերջինիս ծննդյան տարեդարձը.
«Ծնունդդ շնորհավոր իմ սեր։ Ես օրհնված եմ, ունեմ քեզ պես ամուսին, լավագույն ընկեր և երեխաների հայր։ Դու նա ես, ով այդքան հոգ է տանում մարդկանց մասին:
Դու ունես ամենամաքուր սիրտը և ամենաբարի մարդն ես, որին ես երբևէ ճանաչել եմ: Դու դրական էներգիա ես ճառագում, ցանկացած վայրում, որտեղ գնում ես կամ ելույթ ես ունենում:
Ես սիրում և գնահատում եմ քեզ անչափ»,- գրել էր Լուսինեն։
Նշենք, որ Արմենչիկն ու կինը 3 երեխա ունեն՝ 2 որդի և 1 դուստր։