Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է Էրիկ Էսրայելյանի գրառումը, ով հղում է արել միջազգային իրավունքի առաջատար փորձագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցին։ Էսրայելյանը իր հետևորդներին կոչ էր արել կիսվել գրառումով, որի մեջ, մասնավորապես, նշված էր.
«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի եւ գազի լծակները տարածաշրջանը քրիստոնյա հայերից մաքրելու համար»։