Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր գրառում է արել ու անդարադարձել Արցախում այս պահին տիրող իրավիճակին ու Հայաստանում տիրող զուգահեռ իրականությանը։ Դերասանուհին, մասնավորապես, գրել էր.
«Երեխեք, Արցախում սնունդ չկա, բայց ինտերնետ կա. ինձ թվում ա առնվազն սիրուն չի ուտելիքի սթորի անելը, առավելագույնը՝ անբարոյական։ Իհարկե, անուշ լինի, բայց առանց սթորի էլ կլինի… Միասնական չենք, մեկ ա, դիմացինի խնդիրը մերը չենք համարում…»։