«Սրտի տանիքներով» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել Սոֆյա Պողոսյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի շարք թեմաների մասին։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածները։
Զրույցի ընթացքում Սոֆյան խոսել էր Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ ամուսնության, ինչպես նաև իր նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին.
«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ընտրում են մի ճանապարհ, որտեղ իրենք երջանիկ չեն։ Կյանքը այնքան կարճ է, որ կյանքին վերաբերվես որպես սևագրություն։ Ես գտնում եմ, որ ամեն օրը կարող է լինել քո վերջին օրը։ Առողջ էգոիզմը ճիշտ է, որովհետև եթե դու դժբախտ ես, հնարավոր չի, որ քո կողակիցը կամ քո երեխաները լինեն երջանիկ։ Ես երկար ժամանակ փախչում էի ու մեկ օրվա մեջ չեմ որոշում կայացրել, ես այն մարդը չեմ, ով կարող է ապրել հոսանքով։ Ես մեծամասամբ, երբ դիտարկում եմ, երբ վաղ հասակում են ամուսնանում, չի հաջողում, որովհետև դու այդ ժամանակ չես ճանաչում ինքդ քեզ ու բոլորովին պարտադիր չի, որ լինեն լուրջ խնդիրներ, կամ կողքինդ քեզ նեղացնի կամ լուրջ ընտանեկան դրամաներ լինեն։ Մեծանում եք և հասկանում ես, որ լրիվ տարբեր եք, տարբեր հայացքներ ունեք։ Երկար ժամանակ է անցել, մտածում էի չխոսեմ, որ չնեղացնեմ իմ նախկին ամուսնուն՝ Նարեկին, նա շատ լավ մարդ է, եթե մարդիկ բաժանվում են, չի նշանակում՝ մեկը լավն է, մյուսը վատ, դրա համար են բաժանվել»։
Սոֆյան նաև նշել էր, որ իր և նախկին ամուսնու անձնականում մոտ 2 տարի ամեն ինչ քանդված է եղել, և այն խոսակցությունները, թե Աշոտը եկավ և Սոֆյան բաժանվեց, իրականությանը չեն համապատասխանում։ Դերասանուհին նաև նշել էր, որ բաժանվելուց հետո ոչ ոք՝ անգամ իր մայրն ու քույրը, չեն իմացել, որ ինքը բաժանվել է։ Ըստ Սոֆյայի՝ ինքը այդպես է վարվել՝ ճնշումներից խուսափելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում.