Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երգչուհի Սիրուշոն այս շրջանում ճամփորդում էր՝ նախ նա մեկնել Արգենտինա, հետո Փարիզ ապա Նաև ԱՄՆ։ Սիրուշոն իր սոցիալական էջերում պատմել է իր բրենդը՝ «Պրեգոմեշը» միջազգային շուկա մտցնելու մասին։
«Սա մեր 2-րդ նորաձևության շաբաթն է: 1-ինը Նյու Յորքում էր, իսկ հիմա մենք Փարիզում ենք և շատ ուրախ ենք լինել այստեղ։
Մենք մեծ պահանջարկ ունեցող զարդերի բրենդ ենք Հայաստանում, և սա մեծ հնարավորություն է մեզ համար, որպեսզի մտնենք միջազգային շուկա», – նշել է նա։
Եվ ահա, երեկ Սիրուշոն վերադարձել է Հայրենիք։ Նա ընտանեկան մի քանի հրապարակում է արել ցույց տալով թե ինչպես են նրան դիմավորել տանը։
Սիրուշոն նաև անկեղծ գրառուն է արել.
«Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում :)))
ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին … Հիմա, 3 երեխա հետո ))), երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել:
Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է»։
Մանրամասն՝ տեսանյութում.