Սուրենը՝ Մագային հանրային սեր խոստովանեց հենց դստեր ծննդյան օրը. Բացառիկ

  • Aug 12, 2023

Օրերս ամբողջ համացանցը քննարկում էր Սուրեն Փահլևանյանի շնորհավորանքը նոր սիրելիիին՝ դերասանուհի Մագա Հարությունյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
Սուրենը համատեղ լուսանկար էր հրապարակել ու գրել.
«Ծնունդդ շնորհավոր իմ սեր»

Հետաքրքրականն այն է, որ Սուրենն իր հանրային սիրո խոստովանությունն արել է հենց դստեր ծննդյան օրը, այն դեպքում երբ մեկ տարուց ավելի է ինչ կան սիրավեպի մասին քննարկումները։

StarNews-ի աչքից չի վրիպել, որ հենց նույն օրը Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դստեր 12-րդ տարեդարձն էր։
Ու դստեր ծնունդը Սուրենը շնորհավորել է օնլայն տարբերակով։ Քանի որ նրա նախկին կինն ու դուստրը այս օրերին հայաստանից դուրս են։

Դստեր ծննդյան առթիվ հաղորդավարուհին հրապարակում էր արել ու գրել հետևյալը.

«Բարով ես ծնվել իմ լույս Ադել։ 12 տարի առաջ ՝ երգելով ու պարելով եմ գնացել քեզ հետ մեր առաջին հանդիպմանը։
Թող որ ամբողջ կյանքդ լցված լինի աշխարհի ամենասիրուն գույներով
Սիրում եմ քեզ անսահման, չգրված ամենաջերմ ու ամենափափուկ բառերով ու զգացողություններով
Happy Birthday my sweet girl».
գրել էր Յանան։

 

Մեկնաբանություն

Որոնում