Հաղորդավար Վահե Խանամիրյանը ինստագրամյան իր էջում հրապարակումներ է արել մի շարք աշխարհահռչակ ֆուտբոլիստների հետ ու կից գրառում կատարել.
«Ինձ տրվել է ֆանտաստիկ հնարավորություն՝ հանդիպելու լեգենդար մարդկանց իմ աշխատանքի ընթացքում։ Սիրում եմ իմ աշխատանքը»,- գրել էր հաղորդավարը։
Նշենք, որ Վահեն հրապարակումներ է արել այնպիսի մարզիկների մասնակցությամբ, ինչպիսիք են՝ Ժերար Պիկեն, Ֆաբիո Կանավառոն, Մասսիմո Օդդոն, Արսեն Վենգերը։